Realty Consult

underline

Լուրեր

Շպիտելաուի Աղբի Այրման Գործարան, Վիեննա, Ավստրիա

Շպիտելաուի Աղբի Այրման Գործարան, Վիեննա, Ավստրիա Եթե այս շենքը նախատեսված լիներ ժամանակակից արվեստի թանգարանի, տիկնիկային թատրոնի և կամ հրուշակեղենի գործարանի համար, դժվար թե զարմանքդ հասներ իր գագաթնակետին, այն ինչ այս շքեղ կառույցը ոչ այլ ինչ է, քան պարզապես Վիեննայի Շպիտելաու շրջանի աղբի այրման գործարան (կամ Շպիտելաուի կենտրոնացված ջերմամատակարարման գործարան): Գործարանի ճակատային մասը զարդարված է հայտնի ավստրիացի նկարիչ և գեղազարդիչ Ֆրիդենսրայխ Հունդերտվասսերի նախագծով, որի մտքի թռիչքն այս բուռն անհամաչափությամբ և զվարճալի գունավորման բույլով հանդերձ այն դարձրել է մի հեքիաթային ամրոց: Գործարանը գործում է 1971 թվականից, սակայն 1987 -ի հրդեհի պատճառով շենքը վնասվում է և կանգնում վերանորոգման: Հունդերտվասսերին, որը հայտնի է իր էկոլոգիական համոզմունքներով, հանձնարարվեց վերակառուցել գործարանը: Գործարանը պետք է համապատասխաներ խստագույն էկոլոգիական պահանջներին: Շինարարական աշխատանքները տևում են 4 տարի, իսկ 1992 թ-ին, եզակի շենքն իր արտասովոր «պատկերասրահով» ներկայանում է հասարակությանը արդեն մի նոր՝ գրավիչ տեսքով: Շպիտելաուի գործարանը աչքի է ընկնում դեկորի վառ տարրերով և հնարավորինս կանաչապատված է: Այն հագեցած է ֆիլտրերով՝ ծանր մետաղների և այլ վնասարար նյութերի հեռացման համար: Գործարանը տարեկան վերամշակում է մոտ 265.000 տոննա թափոն՝ զուգահեռաբար ապահովելով մի շարք թաղամասերի կենտրոնացված ջերմամատակարարումը, ինչպես նաև սեփական օգտագործման էլեկտրաէներգիան:


Աղբյուրը` www.construction.am