Realty Consult

underline

Լուրեր

Երևանում Բնակարաններն Էժանանում են

Երևանում Բնակարաններն Էժանանում են Ինչպես տեղեկացնում է news.am կայքը, Հայաստանում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 3427 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 101 գործարքով (կամ 2,9 տոկոսով): Գործարքների 68 տոկոսը կամ 2403-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին:

40 Քառակուսի Մետր Մակերեսով Բնակարանն Ավելի Մեծ Է Թվում, Քան Իրականում

40 Քառակուսի Մետր Մակերեսով Բնակարանն Ավելի Մեծ Է Թվում, Քան Իրականում Իսրայելական SFARO դիզայներական ընկերությունը 40 քառակուսի մետր մակերեսով բնակարանը վերածել է անսահման տարածության: Հանճարեղ նախագծման և ստեղծագործական պլանավորման շնորհիվ Թել-Ավիվում գտնվող փոքրիկ բնակարանը թվում է ավելի մեծ, քան այն իրականում կա, տեղեկացնում է The Inhabitat կայքը: Ընկերության մասնագետները բնակարանի բոլոր հիմնական կոմունալ հարմարությունները տեղադրել են մեջտեղում գտնվող տարածքում, արդյունքում բնակարանում շատացել է ազատ տարածությունը և բնական լույսը:

Անշարժ գույք. Դոլար ունեցողները շահեցին

Անշարժ գույք. Դոլար ունեցողները շահեցին Մեկ «քառակուսու» արժեքի շարժը դիտարկվելիս` 2011ի մայիսից այս մայիս ընկած ժամանակահատվածում, ակներեւ է մայրաքաղաք Երեւանի տարբեր շրջաններում գների հավասարեցում: 12 ամսվա ընթացքում Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում 1 քմ-ի արժեքը նվազել է 31,9 հազ. (7,2%) եւ 3,4 հազ. դրամով (1,0%):

Կառուցվել Է Աշխարհի Խոշորագույն Արևային Ջերմային Համակարգը

Կառուցվել Է Աշխարհի Խոշորագույն Արևային Ջերմային Համակարգը Աշխարհի խոշորագույն արևային ջերմային համակարգը, տաք ջրամատակարարման նպատակով, կառուցվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում: Նոր կառուցված համակարգը երկու անգամ մեծ է, քան նախորդ տիտղոսակիրը, որը գտնվում է Դանիայում: Ըստ նախնական տվյալների՝ այս համակարգը կապահովի տաք ջրով 40 հազար ուսանողուհի ունեցող, մայրաքաղաքային «Արքայադուստր Նորա բին Աբդուլ Րահման» (Princess Nora bint Abdul Rahman University) կանացի համալսարանը:

Պողպատե Բուրգերի Տեսքով Թանգարանը Կկառուցվի Չինաստանում

Պողպատե Բուրգերի Տեսքով Թանգարանը Կկառուցվի Չինաստանում Չինաստանի Դատուն (Datong) քաղաքում կառուցվող մշակութային քաղաք-կենտրոնում սկսվել է «Ֆոսթեր և գործընկերներ» (Foster+Partners) ճարտարապետական բյուրոյի կողմից նախագծված նոր գեղարվեստական թանգարանի շինարարությունը, տեղեկացնում է The Inhabitat կայքը: 32 հազար քառակուսի մետր մակերեսով թանգարանի շենքը կազմված է իրար միացված 4 պողպատե բուրգերից, որոնք մխրճված են գետնի մեջ: