Realty Consult

underline

ԾԻՐ ԿԱԹԻՆ


    Աշխարհում երեխաների վաղ զարգացման վերաբերյալ բազմաթիվ իրարամերժ կարծիքներ կան: 
Սակայն վաղուց գազտնիք չէ, որ երեխաները, որոնք համեմատաբար ավելի շուտ են սկսում ստանալ  
դպրոցին անհրաժեշտ գիտելիքներ, հետագայում ավելի հեշտ են կողմնորոշվում դպրոցում առաջարկվող 
պահանջների  համակարգում: Ընդ որում, պատրաստելով երեխային դպրոցին բավարար չէ սովորեցնել 
նրան ճիշտ կարդալ, գրել  հաշվել: Մենք կարծում ենք, որ առավել կարևոր է բարելավել երեխայի 
ուշադրությունն ու ինֆորմացիան ընկալելու, հիշելու և վերարտադրելու  կարողությունները, 
հարստացնել բառապաշարը, զարգացնել ձեռքերի մանր  մոտորիկան և բացահայտել բնածին 
ընդունակությունները: Մի խոսքով, ձևավորել դպրոցական ուսուցման առաջին աստիճանում 
անհրաժեշտ բոլոր ելակետային կարողությունները:  Նախադպրոցականի կյանքում ամենաբարենպաստը 
ժամանակահատվածը ընդունելով 3-6 տարեկանը` մեր կենտրոնի մանկավարժները մշակել են  
"Շտապենք ընդառաջ դպրոցին" ծրագիրը,  որը  ներկայացնում  է միավորված պարապմունքների 
համակարգ, նպաստում է Ձեր երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը:

 

* մայրենի լեզու` խոսքի զարգացում և վաղ գրաճանաչություն

* մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում

* շրջակա միջավայրի ծանոթացում /էկոլոգիա/

* ռուսաց լեզու

* անգլերեն

* ծեփակերտում

* ապլիկացիա, օրիգամի

* կառուցողական աշխատանք

* նկարչություն

* երաժշտություն

* թատերարվեստ



   Ծրագիրը նախատեսում է խաղային տարրերով հագեցած հետաքրքիր ճանաչողական պարապմունքներ, ուրախ
երաժշտական  հանդեսներ և թատերականացված ներկայացումներ:
    Պարապմունքները շաբաթական 3 անգամ են 2.5 ժամ տևողությամբ:
    Ամսավճարը`  16000 դրամ:


                                                           ԾԻՐ  ԿԱԹԻՆ`  ՇՏԱՊԵՆՔ  ԸՆԴԱՌԱՋ  ԴՊՐՈՑԻՆ
         2010-2011 ուստարում կենտրոնը ընդլայնել է ծառայությունների շրջանակը`տեսադաշտից դուրս չթողնելով կրտսեր 

և միջին դպրոցական տարիքի երեխաներին: Մեր կենտրոնում արդեն գործում են գեղարվեստի և թատերարվեստի,

ինչպես նաև անգլերեն և պարսկերեն լեզուների ինտենսիվ ուսուցման խմբակներ:
    




                                              

                                             ԾԻՐ ԿԱԹԻՆ

                                                                       ՄԱՆԿԱԿԱՆ
                                                                                              ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ 


     Ստուդիան բոլորի առջև բացում է թատրոնի կախարդական աշխարհի դռները` թատերախմբի աշխատանքային 

ծրագրում  նախատեսելով.


* ծանոթացում թատրոնի տեսակներին /դրամատիկ, տիկնիկային, ստվարաթղթե/,
* միացյալ պարապմունքներ`ուղղված բեմական խոսքի, ժեստերի, հնչարտաբերական տվյալների մշակմանը,
* երեխայի անմիջական մասնակցությունը ներկայացումներում:

 
   Դերասանի վարպետության պարապմունքները սովորեցնում են վերահսկել սեփական մարմինը, մտքերն ու


զգացմունքները: Այստեղ աճում է երեխայի ինքնավստահությունը, զարգանում է նրա երևակայությունը:

   Պարապմունքներին հրավիրվում են 5 տարեկանից բարձր երեխաները:
  
   Պարապմունքները շաբաթական 2 անգամ են 1.5 ժամ տևողությամբ:
  
   Ամսավճարը`  10000 ՀՀ դրամ:

                                  




                                                                        ԾԻՐ ԿԱԹԻՆ


                                            ՄԱՆԿԱԿԱՆ   ԳԵՂԱՐՎԵՍՏԻ   ՍՏՈՒԴԻԱ



       Բազմաթիվ են շրջապատող աշխարհը ճանաչելու ձևերը, սակայն կերպարվեստը գեղագիտական զարգացման

հիմքն է հանդիսանում: Շատ կարևոր է
երեխային

 հնարավորություն տալ  ազատորեն արտահայտել  իր ներաշխարհը:

Նրա համար խաղից և խոսքից հետո աշխարհաճանաչման հիմնական միջոցը նկարն է դառնում: Եթե ձեր երեխան
հաճույքով  իր ձեռքն է վերցնում  մատիտները, ներկերն  ու  վրձինը, ապա հաճախեք մեր  կերպարվեստի
պարապմունքներին: Այստեղ երեխաները նկարում են գուաշով, մատիտներով և յուղամատիտներով, ծեփում են
ծեփամածիկով և տարատեսակ նյութերից կոլաժներ են պատրաստում:Ոսուցման ծրագրի մեջ ներառված են հետևյալ
առարկաները.

 

* գեղանկարչություն
* գծանկար
* կոմպոզիցիա

* ծեփակերտում

* կոլաժ

* օրիգամի

Պարապմունքներին հրավիրվում են 5 տարեկանից բարձր երեխաները:
    Պարապմունքները շաբաթական 2 անգամ են 1.5 ժամ տևողությամբ:
    Ամսավճարը`  10000 ՀՀ դրամ:
    Եթե Ձեզ հետաքրքրեց մեր առաջարկը, ապա զանգահարեք մեզ /010/ 501-201 հեռախոսահամարով: Տեղեկացեք 

պարապմունքների դասացուցակին և գրանցվեք որևէ խմբում: Ձեզ կհրավիրեն ծանոթանալու կենտրոնի աշխատանքին:

Դուք կհամոզվեք, որ այստեղ մենք ստեղծել ենք բացառիկ միջավայր, ուր երեխաները հաճույքով են հաճախում: