Realty Consult

underline

Անշարժ գույք վաճառողներին


Անշարժ գույքի արդյունավետ վաճառքի համար անհրաժեշտ է բացահայտել օբյեկտի տեխնիկական, իրավական և տնտեսական առանձնահատկությունները, որոշել իրացվելիության աստիճանը, իրատեսական շուկայական արժեքը, մշակել համակարգված վաճառքի ծրագիր և գովազդ, պատրաստ լինել պոտենցիալ գնորդների հետ բանակցություններին, նախապատրաստել օբյեկտի ցուցադրման ու գործարքի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դա մեր աշխատանքն է և մենք պատրաստ ենք մատուցելու Ձեզ որակյալ ծառայություններ: Մենք կնախապատրաստենք և կիրականացնենք գործարքն առավելագույնս կարճ ժամկետներում, Ձեր համար շահավետ պայմաններով: Անշարժ գույքի օբյեկտի վաճառքի նախապատրաստման փուլում մենք նախապես ծրագրավորում ենք արդյունավետ գործարքի իրականացման ապագա բոլոր քայլերը: Առաջին հերթին մենք վերլուծում ենք օբյեկտի արդյունավետ իրացման պայմանները, հիմք ընդունելով վաճառողի ցանկությունները, ինչպես նաև վաճառվող օբյեկտի տեխնիկական, իրավական և տնտեսական բոլոր բնութագրիչները:  Անհրաժեշտության դեպքում առաջարկում ենք վաճառվող օբյեկտն ապրանքային վիճակի համապատասխանեցման որոշակի գործառույթների իրականացում և  մշակում ենք վաճառքի գործընթացի արդյունավետ ծրագիրը:  
 

Վաճառահանման փուլում մենք ուսումնասիրում ենք պոտենցիալ գնորդների նախապատվություններն ու նրանց հետաքրքրվածության աստիճանը վաճառահանված օբյեկտի նկատմամբ: Տրամադրվում է իրավաբանական, տեխնիկական և տնտեսագիտական անհրաժեշտ խորհրդատվություն: Կազմակերպվում են բանակցություններ պոտենցիալ գնորդների հետ: Արդյունքում մենք հաճախորդներին ներկայացնում ենք կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ արտացոլված են իրականացված ցուցադրությունները, պոտենցիալ գնորդների հետ բանակցությունների արդյունքները և այլ գործոններ: Մենք աշխատում ենք առավելագույնս կենտրոնացնել շուկայում առկա պահանջարկը վաճառվող օբյեկտին: Անշարժ գույքի վաճառահանման ընթացքում չափազանց կարևոր է բացահայտել օբյեկտի հնարավորությունները և յուրահատկությունը, ամրապնդել կոմերցիոն գրավչությունը, իրականացնել լավագույն և առավել արդյունավետ օգտագործման տարբերակի վերլուծություն և համապատասխանեցնել վաճառքի նախագիծը շուկայական իրատեսական ցուցանիշներին:
 

Ձեր անշարժ գույքի օբյեկտի արդյունավետ իրացման համար մենք առաջարկում ենք.
 

  • Մասնագիտական խորհրդատվություն շուկայական արժեքի վերաբերյալ  որակավորված գնահատողի կողմից,
  • Լուսանկարում և վաճառահանված օբյեկտի մասնագիտական գրագետ բնութագիր,
  • Գովազդում շուկայի համապատասխան սեգմենտում,
  • Օբյեկտի վերաբերյալ ինֆորմացիայի տեղադրում մեր ընկերության կայքում,
  • Ցուցադրություններ և օբյեկտի բնութագրիչների ներկայացում պոտենցիալ գնորդին,
  • Պատվիրատուի շահերի ներկայացում, բանակացությունների վարում,
  • Օտարման գործընթացի կազմակերպում և սպասարկում,
  • Փաստաթղթերի ամբողջական փաթեթի մանրակրկիտ ուսումնասիրություն և նախապատրաստում,
  • Օբյեկտի իրավական փաստաթղթերի համապատասխանեցում գործող օրենսդրությանը,
  • Կանխավճարի կամ նախավճարի պայմանագրի նախապատրաստում, գումարի փոխանցում,
  • Վճարման ճկուն և անվտանգ ֆինանսական սխեմաների մշակում,
  • Անշարժ գույքի չափագրում /հաշվառում/,
  • Պետական գրանցման համար փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում սեղմ ժամկետներում,
  • Գործարքի համալիր իրավաբանական սպասարկում:


<<
Ռիելթի Կոնսալտ>> ընկերությունն առաջարկում է ցանկացած գործառնական նշանակության անշարժ գույքի վաճառքի հետ կապված ռիելթորական ծառայություններ, այդ թվում`
 

  • բնակելի նշանակության օբյեկտների վաճառք,
  • բնակարանի վաճառք,
  • բնակելի տան վաճառք,
  • առանձնատան վաճառք,
  • այգետնակի վաճառք,
  • ցանկացած նշանակության կոմերցիոն օբյեկտների վաճառք,
  • հասարակական նշանակության օբյեկտների վաճառք,
  • առևտրային օբյեկտի վաճառք,
  • գրասենյակային տարածքի վաճառք,
  • սրճարանի, բարի վաճառք,
  • ռեստորանային համալիրի վաճառք,
  • հյուրանոցի վաճառք,
  • կլինիկայի վաճառք,
  • ուսումնական հաստատության վաճառք,
  • գեղեցկության սրահի վաճառք,
  • սպորտային համալիրի վաճառք,
  • բենզալցակայանի և գազալիցքավորման ճնշակայանի վաճառք,
  • արտադրական նշանակության օբյեկտների վաճառք,
  • լեռնահանքային արդյունաբերության օբյեկտների վաճառք,
  • գործարանի վաճառք,
  • ֆաբրիկայի վաճառք,
  • անասնաբուծական ֆերմայի վաճառք,
  • ձկնաբուծական տնտեսության վաճառք,
  • թռչնաֆաբրիկայի վաճառք,
  • ցանկացած նշանակության հողամասերի վաճառք,
  • գյուղատնտեսական հողամասի վաճառք,
  • բնակավայրերի հողերի վաճառք,
  • արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողերի վաճառք,
  • բազմաֆունկցիոնալ նշանակության օբյեկտների և անշարժ գույքի այլ օբյեկտների վաճառք: