Realty Consult

underline

Անշարժ գույքի վարձակալներին


Հայաստանում անշարժ գույքի վարձակալության շուկան այսօր ներկայացված է ամենատարբեր առաջարկներով, և մենք պատրաստ ենք ընտրելու և առաջարկելու Ձեզ այն միակ արդյունավետ տարբերակը, որը համապատասխանում է Ձեր ցանկություններին և պահանջներին: Մեր ընկերության մասնագետները կօգնեն Ձեզ վարձակալելու ցանկացած նշանակության անշարժ գույք իրատեսական վարձավճարով:
 

<<Ռիելթի Կոնսալտ>> ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայություններն անշարժ գույք վարձակալելու նպատակով`

  • Մասնագիտական խորհրդատվություն Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում գտնվող ցանկացած նշանակության անշարժ գույքի վարձակալության հետ   կապված գործառույթների վերաբերյալ,
  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող տարբերակների ընտրություն ամենօրյա համալրվող տեղեկատվական բազայից, որտեղ արտացոլված է բազմազան տեղեկատվություն վարձակալության շուկայում առկա իրատեսական և արդյունավետ առաջարկների վերաբերյալ,
  • Իրավաբանական, տեխնիկական և ֆինանսական խորհրդատվություն վարձակալության ենթակա անշարժ գույքի օբյեկտի վերաբերյալ,
  • Վարձատուի հետ բանակցությունների կազմակերպում, վարձակալության փոխշահավետ պայմանների հաստատման նպատակով,
  • Կանխավճարի կամ նախավճարի պայմանագրի նախապատրաստում, գումարի փոխանցում,
  • Վճարման ճկուն և անվտանգ ֆինանսական սխեմաների մշակում,
  • Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի կնքման և պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախապատրաստում,
  • Գործարքի համալիր իրավաբանական սպասարկում:


<<
Ռիելթի կոնսալտ>> ընկերությունն առաջարկում է ցանկացած գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության հետ կապված ռիելթորական ծառայություններ, այդ թվում`

  • բնակելի նշանակության օբյեկտների վարձակալություն,
  • բնակարանի վարձակալություն,
  • բնակելի տան վարձակալություն,
  • առանձնատան վարձակալություն,
  • այգետնակի վարձակալություն,
  • ցանկացած նշանակության կոմերցիոն օբյեկտների վարձակալություն,
  • հասարակական նշանակության օբյեկտների վարձակալություն,
  • առևտրային օբյեկտի վարձակալություն,
  • գրասենյակային տարածքի վարձակալություն,
  • սրճարանի, բարի վարձակալություն,
  • ռեստորանի վարձակալություն,
  • հյուրանոցային համալիրի վարձակալություն,
  • կլինիկայի վարձակալություն,
  • գեղեցկության սրահի վարձակալություն,
  • սպորտային համալիրի վարձակալություն,
  • բենզալցակայանի և գազալիցքավորման ճնշակայանի վարձակալություն,
  • արտադրական նշանակության օբյեկտների վարձակալություն,
  • լեռնահանքային արդյունաբերության օբյեկտի վարձակալություն,
  • գործարանի վարձակալություն,
  • ֆաբրիկայի վարձակալություն,
  • անասնաբուծական ֆերմայի վարձակալություն,
  • ձկնաբուծական տնտեսության վարձակալություն,
  • թռչնաֆաբրիկայի վարձակալություն,
  • տարբեր նշանակության հողատարածքների վարձակալություն,
  • բազմաֆունկցիոնալ նշանակության օբյեկտների և անշարժ գույքի այլ օբյեկտների վարձակալություն: