Realty Consult

underline

Ռիելթորական ծառայություններ


«Ռիելթի Կոնսալտ» ընկերությունն առաջարկում է համալիր ռիելթորական ծառայություններ անշարժ գույքի ոլորտում, այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի, վարձակալության, փոխանակման գործարքների իրականացում, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվական ծառայություններ: Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք պետք է իրականացվի համապատասխան որակավորում ունեցող մասնագետների մասնակցությամբ, ովքեր ունեն համապատասխան իրավաբանական, տեխնիկական և տնտեսագիտական կրթություն և բազմամյա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում: «Ռիելթի Կոնսալտ» ընկերության աշխատակիցների մանսագիտական խորը գիտելիքները և փորձառությունը անշարժ գույքի բնագավառում թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության գործարքներ: Մեր ռիելթորները հաջողությամբ սպասարկում են պատվիրատուներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք մշտապես ընդլայնում ենք տվյալ ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը՝ առաջարկելով պատվիրատուներին բոլոր արդիական մոտեցումները և տեխնոլոգիաները: Անկանխակալ և փորձառու երրորդ կողմի մասնակցությունը, ապահովում է գործարքի արդյունավետությունը և թափանցիկությունը, ինչպես նաև բացառում է հնարավոր ռիսկերը կապված գործարքին առնչվող տեխնիկական, ֆինանսական, իրավական խնդիրների հետ: Անշարժ գույքի շուկայի մշտական վերլուծությունները, պահանջարկի և առաջարկի առանձնահատկությունների ուսումնասիրությունները, շուկայի կառուցվածքի գերազանց իմացությունը և զարգացման միտումների ճիշտ կանխատեսումները թույլ են տալիս «Ռիելթի Կոնսալտ» ընկերության մասնագետներին իրականացնել արդյունավետ և ապահով գործարքներ:

Մեր մասնագետները պատշաճ կերպով կպաշտպանեն Ձեր շահերը անշարժ գույքի ոլորտում ցանկացած գործարք իրականցնելիս: