Realty Consult

underline

Անշարժ գույքի գնորդներին


Մենք կներկայացնենք գնորդին վաճառահանված անշարժ գույքի օբյեկտի վերաբերյալ համապատասխան տեխնիկական, իրավաբանական և տնտեսական տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում կներկայացվի անշարժ գույքի օբյեկտի գնահատման հաշվետվություն, ինչպես նաև կներկայացվի համապատասխան վերլուծություն օբյեկտի մրցակցային առավելությունների վերաբերյալ՝ հիմք ընդունելով համանման առաջարկների բնութագրիչները: Մշտապես համալրվող տեղեկատվական բազան մեզ թույլ է տալիս սեղմ ժամանակահատվածում ընտրել Ձեր պահանջներին և ցանկություններին համապատասխանող անշարժ գույքի օբյեկտ: Անփոխարինելի են մեր հիփոթեքային խորհրդատուների ծառայությունները, ովքեր մանրամասն կներկայացնեն Ձեզ բանկերի կողմից տրամադրվող հիփոթեքային ծրագրերի բոլոր առանձնահատկությունները: Առաջարկում ենք օգտվել մեր ընկերության ծառայություններից, քանզի մենք լիարժեք տիրապետում ենք անշարժ գույքի հետ կապված գործառույթների նրբություններին և գիտենք Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման բոլոր առանձնահատկությունները: Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ արդյունավետ լուծումներ գտնել անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված բոլոր գործառույթներում:
 

<<Ռիելթի Կոնսալտ>> ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայություններն անշարժ գույքի ձեռք բերման նպատակով`
 

  • Մասնագիտական խորհրդատվություն շուկայական արժեքի վերաբերյալ  որակավորված գնահատողի կողմից,
  • Հաճախորդի պահանջներին և ցանկություններին համապատասխանող արդյունավետ տարբերակի որոնում և ընտրություն,
  • Անշարժ գույքի օբյեկտի ձեռք բերման հետ կապված իրավաբանական, տեխնիկական և ֆինանսական խորհրդատվություն,
  • Ներկայացված յուրաքանչյուր անշարժ գույքի օբյեկտի վերաբերյալ համապատասխան տեխնիկական և իրավաբանական տեղեկատվության տրամադրում,
  • Հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով վարկային կազմակերպությունների ներգրավում,
  • Օտարման գործընթացի կազմակերպում և սպասարկում,
  • Փաստաթղթերի ամբողջական փաթեթի մանրակրկիտ ստուգում և նախապատրաստում գործարքին,
  • Կանխավճարի կամ նախավճարի պայմանագրի նախապատրաստում, գումարի փոխանցում,
  • Վճարման ճկուն և անվտանգ ֆինանսական սխեմաների մշակում,
  • Անշարժ գույքի չափագրում /հաշվառում/,
  • Պետական գրանցման համար փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում սեղմ ժամկետներում,
  • Գործարքի համալիր իրավաբանական սպասարկում:

 

<<Ռիելթի Կոնսալտ>> ընկերությունն առաջարկում է ցանկացած գործառնական նշանակության անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված ռիելթորական ծառայություններ,  այդ թվում`
 

  • բնակելի նշանակության օբյեկտների ձեռքբերում,
  • բնակարանի ձեռքբերում,
  • բնակելի տան ձեռքբերում,
  • առանձնատան ձեռքբերում,
  • այգետնակի ձեռքբերում,
  • ցանկացած նշանակության կոմերցիոն օբյեկտների ձեռքբերում,
  • հասարակական նշանակության օբյեկտների ձեռքբերում,
  • առևտրային օբյեկտի ձեռքբերում,
  • գրասենյակային տարածքի ձեռքբերում ,
  • սրճարանի, բարի ձեռքբերում,
  • ռեստորանային համալիրի ձեռքբերում,
  • հյուրանոցի ձեռքբերում,
  • կլինիկայի ձեռքբերում,
  • ուսումնական հաստատության ձեռքբերում,
  • գեղեցկության սրահի ձեռքբերում,
  • սպորտային համալիրի ձեռքբերում,
  • բենզալցակայանի և գազալիցքավորման ճնշակայանի ձեռքբերում,
  • արտադրական նշանակության օբյեկտների ձեռքբերում,
  • լեռնահանքային արդյունաբերության օբյեկտների ձեռքբերում,
  • գործարանի ձեռքբերում,
  • ֆաբրիկայի ձեռքբերում,
  • անասնաբուծական ֆերմայի ձեռքբերում,
  • ձկնաբուծական տնտեսության ձեռքբերում,
  • թռչնաֆաբրիկայի ձեռքբերում,
  • ցանկացած նշանակության հողամասերի ձեռքբերում,
  • գյուղատնտեսական հողամասի ձեռքբերում,
  • բնակավայրերի հողերի ձեռքբերում,
  • արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողերի ձեռքբերում,
  • բազմաֆունկցիոնալ նշանակության օբյեկտների և անշարժ գույքի այլ օբյեկտների ձեռքբերում: