Realty Consult

underline

Մեր գործունեությունը


«Ռիելթի Կոնսալտ» ընկերություն
ն առաջարկում է համալիր ծառայություններ անշարժ գույքի ոլորտում, այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառք, վարձակալություն, ինչպես նաև այլ ռիելթորական և խորհրդատվական ծառայություններ: 



 

Անշարժ գույքի ոլորտում «Ռիելթի Կոնսալտ» ընկերությունն առաջարկում է համալիր ռիելթորական ծառայություններ, այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի, վարձակալության, փոխանակման գործարքների իրականացում, ինպես նաև մասնագիտական խորհրդատվական ծառայություններ: 


Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք պետք է իրականացվի համապատսխան որակավորում ունեցող մասնագետների մասնակցությամբ, ովքեր ունեն համապատասխան իրավաբանական, տեխնիկական և տնտեսագիտական կրթություն և բազմամյա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում: «Ռիելթի Կոնսալտ» ընկերության աշխատակիցների մանսագիտական խորը գիտելիքները, ինչպես նաև բազմամյա փորձառությունը անշարժ գույքի բնագավառում թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության գործարքներ: Մեր ռիելթորները հաջողությամբ սպասարկում են պատվիրատուներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք մշտապես ընդլայնում ենք տվյալ ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը՝ առաջարկելով պատվիրատուներին բոլոր արդիական մոտեցումները և տեխնոլոգիաները: Անկանխակալ և փորձառու երրորդ կողմի մասնակցությունը, ապահովում է գործարքի արդյունավետությունը և թափանցիկությունը, ինչպես նաև բացառում է հնարավոր ռիսկերը կապված գործարքին առնչվող տեխնիկական, ֆինանսական, իրավական խնդիրների հետ: Անշարժ գույքի շուկայի մշտական վերլուծությունները, պահանջարկի և առաջարկի առանձնահատկությունների ուսումնասիրությունները, շուկայի կառուցվածքի գերազանց իմացությունը և զարգացման միտումների ճիշտ կանխատեսումները թույլ են տալիս «Ռիելթի Կոնսալտ» ընկերության մասնագետներին իրականացնել արդյունավետ և ապահով գործարքներ:


Մեր մասնագետները պատշաճ կերպով կպաշտպանեն Ձեր շահերը անշարժ գույքի ոլորտում ցանկացած գործարք իրականցնելիս: