Realty Consult

underline

Մեր ողջույնի խոսքը


Հարգարժան տիկնայք և պարոնայք,

Սիրով ողջունում ենք Ձեզ «Ռիելթի Կոնսալտ» ընկերության ինտերնետային էջում: «Ռիելթի Կոնսալտ» ընկերությունն առաջարկում է համալիր ծառայություններ անշարժ գույքի ոլորտում, այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառք, վարձակալություն, ինչպես նաև այլ ռիելթորական և խորհրդատվական ծառայություններ: 
 

Անշարժ գույքը, մասնավորապես հողը, ցանկացած գործունեության իրականացման հիմնական տնտեսական գործոններից մեկն է: Հողային պաշարների իրատեսական գնահատումը, արդյունավետ օգտագործումը և կառուցապատումը, նշանակության ճիշտ սահմանումը, ճիշտ գոտիավորումն ու ոլորտի իրավական դաշտի կարգավորումն անշարժ գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտ գործառույթներն են: Հայաստանի Հանրապետությունում պատմականորեն հողային ֆոնդն ամենասակավ ռեսուրսներից մեկն է եղել, և անշարժ գույքի արդյունավետ կառավարումը հայ ժողովրդի համար կենսական նշնանակության խնդիրներ է լուծել: Այսօր, ինչպես երբևէ, անշարժ գույքի կառավարման գործընթացի ճիշտ կազմակերպումը չափազանց կարևոր է սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային մի շարք հիմնախնդիրների կարգավորման համար: Վերոհիշյալ գործընթացների ճիշտ կազմակերպումը առավելապես կախված է ոլորտում զբաղված մասնագետների պատրաստվածությունից և բարեխիղճ աշխատանքից: Գիտակցելով և արժևորելով մեր մասնագիտական դերակատարությունը շուկայում՝ մենք առաջարկում ենք բարձրորակ ծառայություններ, որոնք մրցունակ են ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Այս ինտերնետային էջում փորձել ենք ներկայացնել մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և իրական մրցակցային առավելությունները` զերծ մնալով կազմակերպության վերջին տարիներին արձանագրած ֆինանսական ցուցանիշների և եկամուտների աճի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից, քանզի վստահ ենք, որ ֆինանսական ցուցանիշները չեն, որ բնորոշում են տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպության բարի համբավը:
 

PS. Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն ժամանակի համար, որ տրամադրեցիք մեր կայքին, ցանկանալ բարգավաճում մեր պատվիրատուներին և գործընկերներին, ինչպես նաև փոխշահավետ համագործակցություն առաջարկել շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին:


Հարգանքներով՝

«ՌԻԵԼԹԻ ԿՈՆՍԱԼՏ» ՍՊԸ
 

տնօրեն Ի. Չիթչյան