Realty Consult

underline

Մեր մասին


«Ռիելթի Կոնսալտ» առաջարկում է համալիր ծառայություններ անշարժ գույքի ոլորտում, այդ թվում անշարժ գույքի, առքուվաճառք, վարձակալություն, ինչպես նաև այլ ռիելթորական և խորհրդատվական ծառայություններ: Այսօր, ինչպես երբևէ, անշարժ գույքի կառավարման գործընթացի ճիշտ կազմակերպումը չափազանց կարևոր է սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային մի շարք հիմնախնդիրների կարգավորման համար: Վերոհիշյալ գործընթացների ճիշտ կազմակերպումն առավելապես կախված է ոլորտում զբաղված մասնագետների պատրաստվածությունից և բարեխիղճ աշխատանքից: Գիտակցելով և արժևորելով մեր մասնագիտական դերակատարությունը շուկայում՝ մենք առաջարկում ենք բարձրորակ ծառայություններ, որոնք մրցունակ են ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Այս ինտերնետային էջում փորձել ենք ներկայացնել մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և իրական մրցակցային առավելությունները` զերծ մնալով կազմակերպության վերջին տարիներին արձանագրած ֆինանսական ցուցանիշների և եկամուտների աճի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից, քանզի վստահ ենք, որ ֆինանսական ցուցանիշները չեն, որ բնորոշում են տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպության բարի համբավը:
 


 

Մենք համոզված ենք, որ նույնիսկ ամենապարզ խնդրին անհրաժեշտ է մոտենալ բացարձակ պատասխանատվությամբ, քանի որ աննշան վրիպումը կամ բացթողումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն տվյալ ոլորտի համար, այլ նաև տնտեսության  փոխկապակցված մի շարք ճյուղերի համար: Այսօր անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը ընդունված է հիմնավորել տնտեսական, քաղաքական և այլ գործոններով՝ չկարևորելով ոլորտում գործող մասնագետների մասնագիտական մակարդակը: Անշարժ գույքի շուկայի ճիշտ կառուցվածքն ու բնականոն զարգացումը կարող են ապահովել միմիայն մասնագետների ճիշտ վերլուծությունունները, կանխատեսումներն ու մատուցած որակյալ ծառայությունները: Ի տարբերություն շատերի, մենք համոզված ենք, որ առողջ մրցակցային միջավայրի ստեղծումը, երիտասարդ մասնագետներին աշխատատեղերով ապահովումը, ոլորտի զարգացմանը խթանող մի շարք կարևորագույն խնդիրների լուծումները ապագայում  ուղղակիորեն կախված է մեր ներկայիս աշխատանքից:
 

«Ռիելթի Կոնսալտ» ընկերությունը մրցունակ է շուկայում, առավելապես, ընկերերության հմուտ, նպատակամղված և ստեղծարար անձնակազմի շնորհիվ: Մեր յուրաքանչյուր մասնագետ համոզված է, որ բարեխիղճ և պատասխանատու աշխատանքը, առաջադրված խնդիրների որակյալ լուծումները, ժամանակին կատարված աշխատանքը բարգավաճում կբերի ոչ միայն առանձին կազմակերպությանը, այլ ամբողջ հանրապետության շուկայի տարբեր ճյուղերին: